Կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար դաշնակահար Վան Կլիբեռնը

ԱՄՆ-ում 78 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դաշնակահար Վան Կլիբեռնը:

Օգոստոսին հայտնի էր դարձել, որ երաժշտի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Վերջին տարիներին Կլիբեռնն ապրել է Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքում:

Վան Կլիբեռնը մեծ հռչակ է ձեռք բերել Սառը պատերազմի տարիներին՝ 1958թ. Մոսկվայում անցնող Չայկովսկու անվան միջազգային առաջին մրցույթում նվաճելով խորհրդային ունկնդրի սերը:

BBC-ի երաժշտական տեսաբան Մայքլ Բերքլիի խոսքով՝ Կլիբեռնն ուներ կատարողական «բարձրագույն տեխնիկա»:

«Այն փաստը, որ Վան Կլիբեռնը դարձել է Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Սառը պատերազմի թեժ պահին, վկայում է նրա մեծ տաղանդի մասին»,- ասել է Բերքլին:

Վան Կլիբեռնը ծնվել է Լուիզիանա նահանգում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 3 տարեկանից, 13-ում տվել է առաջին մենահամերգը Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Կլիբեռնն արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների՝ Քենեդիի անվան կենտորնի մեդալի, երաժշտության զարգացման մեջ ներդրման համար՝ «Գրեմի» մրցանակի, Ազատության և Արվեստի ազգային մեդալների, որոնք նրան շնորհել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Մեկնաբանել