Մայքլ Դելը Dell-ը կվաճառի մեկ պայմանով

Համակարգիչներ արտադրող ամերիկյան Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը հայտարարել է, որ պատրաստ է հավանություն տալ Blackstone Group հիմնադրամի՝ Dell-ի գնման գործարքին պայմանով, եթե ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում մնալու երաշխքիներ ստանա, հաղորդում Bloomberg-ը:

2012թ. օգոստոսից Դելը բանակցություններ է վարում ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ այն հանրայինից մասնավոր ընկերություն դարձնելու հարցի շուրջ: Նրա կարծիքով՝ Dell-ի ծավալները և կառուցվածքը չեն համապատասխանում հանրային ընկերության կարգավիճակին, և բիզնեսն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների նախագծման, անհատական համակարգիչների և պլանշետների արտդրության, մասնագետների ներգրավման համար: Սակայն այս ամենին, ըստ Դելի, ներդրողները հավանություն չեն տա, քանի որ առաջարկվող քայլերի միջոցով հնաավոր չի լինի ապահովել ինչպես շահույթների, այնպես էլ գնանշումների աճ:

Այս տարվա հուվարին Դելը Silver Lake Partners հիմնադրամի հետ համատեղ առաջարկել է ընկերությունը հետ գնել $24,4 մլրդ-ով: Ընկերության փոքրամասնական բաժնետերերը քննադատել են Դելին ՝ նշելով, որ նրա առաջարկած գումարը քիչ է: Արդյունքում ընկերությունում հանաձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գնման առաջարկները:

Մարտի վերջին Դելը առաջարկ է ստացել ներդրողների կոնսորցիումից՝ Blackstone Group-ի գլխավորությամբ: Ըստ ամերիկյան Wall Street Journal-ի՝ վերջիններս առաջարկել են մեկ բաժնետոմսի դիմաց վճարել $15:

Ներկայում Դելի մասնաբաժինը ընկերությունում 15,6% է: Եթե բաժնետերերը հավանություն տան գործարքին, Դելը կկորցնի ընկերությունում իր ազդեցիկ դիրքերը և հարկադրված կլինի վաճառել բաժնետոմսերի իր փաթեթը:

Անցած շաբաթ Dell-ը ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հաձնաժողով է ներկայացրել իր հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերությունը շուկայի մյուս մասնակիցների մրցակցությանը դիմակայելու համար պետք է արմատական բարեփոխումներ իրականացնի, այդ թվում՝ հրաժարվելով ավանդական սխեմայից՝ համակարգիների հավաքագրումից:

Յոթ եռամսյակ շարունակ Dell-ը իր կանխատեսումներից ցածր եկամուտներ է արձանագրում, և ըստ Boston Consulting Group-ի՝ այս միտումը պահպանվելու դեպքում՝ Dell-ի եկամուտները շարունակաբար նվազելու են:

Մեկնաբանել