ՀԱԿ-ը դիմել է Հատուկ քննչական ծառայություն

Հայ ազգային կոնգրեսը մայիսի 13-ին հանցագործության մասին հաղորդումների փաթեթ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ Կոնգրեսը պահանջում է քրեական գործեր հարուցել, նախաքննություն սկսել Երևանի մի շարք ընտրատեղամասերում իրենց նշած «հանցագործության փաստերի» վերաբերյալ, հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Խաչատրյանի խոսքով` ՀԱԿ-ը հաղորդումներում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններում ուրիշի փոխարեն քվեարկությունների, բաց քվեարկությունների, վստահված անձանց նկատմամբ կիրառված բռնությունների, թաղային հեղինակությունների կողմից ընտրություններն ուղղորդելու և այլ դեպքեր: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ՀՔԾ-ն իրենց ներկայացրած փաթեթը, ըստ ամենայնի, կստանա երկու օրից:

Մեկնաբանել