Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել

Եգիպտոսում դատարանը որոշել է ազատ արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին այն բանից հետո, երբ նրա վրայից հանվել են մեղադրանքները: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավապահ և դատական մարմինների իր աղբյուրներին, Մուբարաքը կարող է դուրս գալ բանտից մինչև այսօրվա՝ օգոստոսի 21-ի ավարտը:

Գործակալության աղբյուրներն ընդգծել են, որ դատարանը չի գտել հիմք՝ նախկին նախագահի կալանքը երկարաձգելու համար:

Մուբարաքը բանտում է գտնվում երկու տարուց ավելի: 2012թ. հուլիսի 2-ին դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ մեղադրելով 2011թ. հունվարյան ազգային ապստամբության ժամանակ ցուցարարների մահվան մեջ, սակայն որոշումը չեղյալ էր հայտարարվել առաջին ատյանի դատարանի կողմից:

Մեկնաբանել