Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 3-ի մասին պատմող տեսանյութ

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 3 գաջեթի մասին պատմող տեսահոլովակ, հաղորդում է TechCrunch-ը:

Galaxy Note 3-ն ունի Full HD 5,7-դյույմանոց Super AMOLED էկրան, ավելի թեթև կաղապար, 2,3 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 3 Գբ օպերացիոն հիշողություն և աշխատում է Google Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Գաջեթի կափարիչը պատված է արհեստական կաշվով, ինչի շնորհիվ ավելի հեշտ է այն պահել ձեռքում, արտաքինն էլ ավելի գրավիչ է: Թարմացվել է ներկառուցված գրչի աշխատանքը, ավելացել են մի շարք ծրագրային նորություններ:

Մեկնաբանել