ՀՀ անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանը կորուստներ չի կրել. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` գնահատելով անկախության 22 տարիների ձեռքբերումներն ու կորուստները:
«Անկախությունը մեր հպարտությունն է, սա մեր ազգի, պետականության ամենակարևորագույն արժեքն է. ոչ թե արժեքներից մեկը, այլ արժեքը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` հավելելով, որ կորուստների մասին այսօր «խոսելն ավելորդ է»: Նրա խոսքով` անկախությունը հայ ժողովրդի ինքնուրույնության ապացույցն է, և «դրանից ավելի կարևոր բան վերևներում մարդկությունը չի ստեղծել»:
Հարցին, թե ինչպես է պատրաստվում տոնել Անկախության օրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ օրը կարողանամ սպառել: Այնպիսի տեղերում կլինեմ, որպեսզի ավելի ամրապնդվեմ այդ գաղափարում»: