Սաակաշվիլին վերընտրվել է իր կուսակցության նախագահ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հոկտեմբերի 5-ին կայացած համագումարին, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Սպորտի պալատում, կրկին ընտրվել է կուսակցության նախագահ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Համագումարի ընթացքում կուսակցության քաղխորհրդի նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ և խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, որը նաև նախագահական ընտրություններում «Միացյալ ազգային շարժման» առաջադրած թեկնածուն է: Կուսակցության գլխավոր քարտուղար է դարձել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որը ներկայում գտնվում է նախնական կալանքի տակ՝ մեղադրվելով կոռուպցիոն գործունեության, ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական միջոցների մսխման մեջ:

Իր ելույթում Սաակաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական ուժերի միջև հակամարտությունը, որպեսզի հնարավոր լինի համատեղ ուժերով հասնել Վրաստանի զարգացմանը և բարգավաճմանը:

Մեկնաբանել