Սխտորի համով կոնֆետներ` ընդդեմ մրցակցի

juventus_leonardo_bonucci_left_argues_with_as_roma_5431bcaf49

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի անհատական մարզիչ Ալբերտո Ֆերարինին պատմել է` ինչ հատուկ մեթոդներով են պայքարել «Ռոմայի» առաջատարների դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին կայացած Իտալիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» 3:2 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ, թուրինցիների հաղթական գոլը խփեց հենց Բոնուչին:

«Շաբաթ օրը ես ու Լեոնարդոն 3 ժամ միասին ենք անցկացրել` նախապատրաստվելով հանդիպմանը: Պարապմունքի ավարտին ես նրան սխտորի համով կոնֆետներ հյուրասիրեցի: Հարյուրավոր տարիներ առաջ զինվորների կերակուրը սխտորով են պատրաստել, որպեսզի նրանք ուժեղ լինեն, առողջ ու ողջամիտ: Լեոն էլ նրանց նման մի զինվոր է, իսկ այդ կոնֆետներն ուտելով նա ասես վերադառնում է իր արմատներին:

Բացի այդ, ես Լեոյին ասացի, որ հանդիպման ժամանակ նա սխտորի հոտով շնչի Տոտտիի և Ժերվինյոյի դեմքին. կարևորը հաղթելն է»,- Ֆերարինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Մեկնաբանել