Հենրիխ Մխիթարյանն ընդհարվել է թուրք ֆուտբոլիստի հետ

Արդեն տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսիան», ուր հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն առաջնության 9-րդ տուրում պարտություն է կրել սեփական հարկի տակ։ Յուրգեն Կլոպի սաներն այս անգամ նվազագույն 0։1 հաշվով զիջել են «Հանովերին» և հիմա մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 15-րդ հորիզոնականը։

Խաղի 51-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը ստացել է դեղին քարտ մրցակցի թուրք ֆուտբոլիստ Ջեյհուն Գյուլսելամի հետ ընդհարվելու համար։

Մեկնաբանել