Ադրբեջանը բողոք է ներկայացրել Ֆրանսիայի կառավարությանը

XIN_MID_Azerbaijan_041012 - CopyՖրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը Ֆրանսիայի կառավարությանն իր դժգոհությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև նոյեմբերի 19-ին Բարեկամության հռչակագրի ստորագրման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն այդ երկրի որոշ շրջանակներ, գտնվելով հայկական սփյուռքի ազդեցության տակ, փորձում են վնասել այդ հարաբերությունները»։

Նոյեմբերի 19-ին ստորագրված հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։

Հոկտեմբերի վերջին էլ Արցախի Հադրութ քաղաքը բարեկամության հռչակագիր էր ստորագրել կալիֆոռնիական Բըրբանքի, իսկ ավելի վաղ` ֆրանսիական Վիեն քաղաքի հետ:

2014թ. հոկտեմբերի 5-ին բարեկամ քաղաքներ էին դարձել Շուշին և Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսը:

Մեկնաբանել