Առաջիկայում կլինեն խոշոր հանրահավաքներ. Գագիկ Ծառուկյան

Screen Shot 2015-02-05 at 12.17.11«Բոլորին կոչ եմ անում չհոգնել, չհիասթափվել անտարբերութան պատնեշը կոտրելու գործում, մեր այսօրվա ամենակարևոր խնդիրը հասարակության մեջ սեփական երկրի ճակատագրի հանդեպ անտարբերությունը կոտրելն է». այսպիսի հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 5-ին իր նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովին:

«Ժողովուրդն այսօր կանգնած է հզոր պոռթկման շեմին: Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,– ասաց նա՝ իշխանություններին կոչ անելով քայլեր ձեռնարկել երկրի վիճակը բարելավելու համար: Ծառուկյանն ասաց, որ առաջիկայում կլինեն խոշոր հանրահավաքներ, որոնք կամփոփվեն Երևանում կայանալիք հանրահավաքով։ Ծառուկյանը կոչ արեց իշխանություններին վերացնել քաղաքական մենաշնորհը և ազատականացնել քաղաքական դաշտը, վերացնել անվստահության մթնոլորտը։

«Եթե իշխանությունները մերժելու տարբերակն են ընտրում, ապա ժողովուրդը ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում է իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, սակայն քայլերի համար ժամկետը անսահմանափակ չէ»,- ասաց Ծառուկյանը՝ պնդելով, որ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից:

Մեկնաբանել