Հունվար-փետրվարին օդով Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

Zvartnots_new2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվն ավելի քան 11 հազ-ով գերազանցել է ժամանողների թվին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ` հաշվետու ժամանակահատվածում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր (2014թ. նույն ժամանակահատվածի 123 403 ուղևորի դիմաց), իսկ ժամանել է 111 628 (111 484 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 11 536 մարդ (11 919 մարդ` 2014թ. թվականի հունվար-փետրվար ամսվա դիմաց):

2015թ. հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 792 ուղևոր, ինչը շուրջ 95 ուղևորով պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից (234 887 ուղևոր):

Մեկնաբանել