Սիրահարների այգում «Ամառային երաժշտական փառատոն» տեղի կունենա

poghosyan gardensՕգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Պողոսյան պարտեզներում (Սիրահարների այգի) Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ տեղի կունենա «Ամառային երաժշտական փառատոն»:

Ինչպես հաղորդում են COAF-ի մամուլի ծառայությունից, բարեգործական երեկոն նվիրված է Հայաստանի առողջ ապագային և համահունչ է Երևանում անցկացվող Համահայկական 6-րդ խաղերի տրամաբանությանը:

Երաժշտական փառատոնին մասնակցելու են «Դոգմա», «Որդան կարմիր», «Դեղ», «Լելոսիթի», «Նեմրա» ռոք խմբերը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը: Փառատոնը կվարի շոումեն Եգոր Գլումովը:

* * *

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը երեխայակենտրոն զարգացման ծրագրերի միջոցով:

Մեկնաբանել