ՀՀ Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը։

Պետրոսյանը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին, խոսել Հայաստանի հավաքականի մրցելույթների մասին, ներկայացրել իր դիրքորոշումը։

«Նշվել է, որ Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից»,-ասված է ՀՖՖ հաղորդագրությունում։

Մարտի վերջին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկու ընկերկան հանդիպում։ Առաջին խաղում մեր հավաքականը չկարողացավ հաղթել Էստոնիային, իսկ երկրորդ դեպքում Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվայի հավաքականին։

Արթուր Պետրոսյանը հավաքականին մարզում է 2016-ից։ Այս ժամանակահատվածում հավաքականի արդյունքները չէին բավարարում երկրպագուներին։

Մեկնաբանել