Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանին 19։00-ին սպասում է Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը կոչով դիմել էր ցուցարարներին, Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ պատրաստ է հանդիպել․

«Հիմա 18։30-ն է, ժամը 19։00-ին նրան սպասում եմ Հանրապետության հրապարակում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ժողովրդի ներկայությամբ կընդունի նրան։

Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ անհանդուրժողոականությունը հասել է գագաթնակետին․

«Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստի, պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով:

Մեկնաբանել