Օսիպյանը պատրաստ է պայքարել անպատժելիության դեմ․ բացառիկ հարցազրույց News.am-ին

ՀՀ նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառիկ հարցազրույց է տվել News.am լրատվականին։ Նա անդրադարձել է իր նշանակմանը։

«Ես կաշկանդված չեմ, եթե մարդը կոռուպցիայի մեջ չկա, ինքը չի կարող կաշկանդված լինել: Ես ինքս այսօրվանից պատրաստ եմ, և ամբողջ ոստիկանության համակագը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- ասել է Օսիպյանը:

Նա նշել է, որ կարող է պայքարել անպատժելիության մթնոլորտի դեմ․ «Ամեն ինչ պետք է արվի, որ այդպես լինի»։

Վալերի Օսիպյանի բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել