Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Դատարանը բավարարել է Հենրիկ Աբրահամյանի միջնորդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել