Իրանը ողջունել է հայաստանյան ընտրությունները

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեկ ողջունել է Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ դրանք անվանելով հաջող։ Նա երկու երկրների միջև հարաբերությունների ու համագործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել։

Ղասեմիի խոսքով՝ հարևան երկրում նման ընտրությունները ժողովրդավարական փոփոխությունների միտում են։

Ընտրությունները համարելով Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություն՝ Ղասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձևավորումից հետո երկկողմ հարաբերությունները կընդլայնվեն։

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ հարևանների հետ հարաբերությունները հատուկ տեղ ունեն Իրանի արտաքին քաղաքականությունում, քանի որ մեծ ազդեցություն են ունենում տարածաշրջանում կայունության, բարեկեցության և անվտանգության վրա։

Մեկնաբանել