Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը

Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։ Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունները»,- գրել է Հովհաննիսյանը։

Տե՛ս նաև՝

«Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ այլեւս չի լինելու՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Նյու Յորքում

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել