Երկրաշարժ Հայաստանում․ զգացվել է Սյունիքի մարզի Գեղի գյուղում

Մայիսի 10-ին՝ ժամը 09:21-ին, արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39,29° և արևելյան երկայնության 46,03° աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2,8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գեղի գյուղում` 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել