Հունիսի 17-ից պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը. Նիկոլ Փաշինյան

Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը. հունիսի 16-ի պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնների խախտման համար վարչական վարույթի հարց է առաջանում ու քաղաքացիների մոտ չի լինում անձը հաստատող փաստաթուղթ, «պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է»: Դիմակի չկրման և անձնագիր չունենալու համար կսահմանվեն առանձին 2 տուգանքներ՝ յուրաքանչյուրը 10 000 դրամի չափով:

Մեկնաբանել