Գարեգին Բ-ն մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա թեմական-եկեղեցական հարցերով, տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

Մեկնաբանել