«Ժնև-2»-ը տեղի կունենա նոյեմբերի 23-ին. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, հաղորդում է Franc Press-ը՝ վկայակոչելով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հայտարարությունը:

Ալ Արաբիի խոսքով՝ համաժողովի անցկացման ամսաթվի վերաբերյալ Կահիրեում հանդիպման ժամանակ իրեն տեղեկացրել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: Վերջինս Կահիրեում է միջազգային շրջագայության շրջանակում, որի նպատակը Սիրիայի հարցով խաղաղ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն են:

«Ես քննարկել եմ Բրահիմիի հետ սիրիական հարցը, և որոշվել է, որ ժնևյան հանդիպումը տեղի կունենա նոյոմբերի 23-ին»,- ասել է Ալ Արաբին:

Մեկնաբանել