Տիգրան Պետրոսյանի հաջող ելույթը

Հնդկաստանի Վիսախապատնամ քաղաքում ավարտված շախմատի բաց մրցաշարի մասնակիցների թվում էին Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերներ՝ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը: Մրցաշարի վերջին տուրում առավելության հասնելով առաջին տեղում ընթացող հնդիկ գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայի նկատմամբ՝ Տիգրան Պետրոսյանը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր և կիսեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը երրորդն էր, իսկ հաղթողի կոչումը նվաճեց Աբհիջիթ Գուպտան: Ինչ վերաբերում է Զավեն Անդրիասյանին, ապա վերջինս, վաստակելով 8 միավոր, հանգրվանեց 6-րդ հորիզոնականում։ 

Մեկնաբանել