Հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, առողջացել է 1 049 մարդ

Դեկտեմբերի 24-ին կատարվել է 2 866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,6 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 049 մարդ, գրանցվել է մահվան 19 դեպք:

Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155 440 դեպք, որոնցից 135 638-ը՝ առողջացած, 2 691-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573 167 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 156 142 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 216 843 դեպքով, Ադրբեջանը 43-րդ տեղում է՝ 210 061 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 100 712 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 183 182 դեպքով։

Մեկնաբանել