Նիկոլ Փաշինյանը կընդունի Իրանի ԱԳ նախարարին

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում ՀՀ կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մոհամմադ Զարիֆը մինչ Հայաստան ժամանելը այցելել էր Բաքու և Մոսկվա։ Նախատեսված նաև Իրանի արտգործնախարարի այցը Թբիլիսի։

Մեկնաբանել