Քաբուլում տալիբների հետ մարտերը դադարեցվել են

Նախօրեին «Տալիբան» շարժման գրոհայինները Քաբուլում և Աֆղանստանի մի քանի նահանգներում հարձակումների շարք էին իրականացրել՝ այդպիսով ազդարարելով «գարնանային հարձակման» սկիզբը, որին պատրաստվել էին մի քանի ամիս շարունակ։

Հարձկաման էին ենթարկվել Քաբուլի դիվանագիտական թաղամասը, մասնավորապես՝ այնտեղ տեղակայված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները, նախագահական պալատը, խորհրդարանի, ՄԱԿ-ի առաքելության շենքերը, ինչպես նաև Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի կենտրոնակայանը։