Ծաղկեպսակներ` Իրավակարգի զինվորի և Արամ Մանուկյանի հուշարձաններին:

ՀՀ ոստիկանության 11-րդ տարեդարձի օրը՝ այսօր, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները, գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևանի և մարզային վարչությունների պետերը, վետերանները և ՀՀ ոստիկանության վարչական շենքի անձնակազմը ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ ծաղկեպսակներ են դրել Իրավակարգի զինվորի և Արամ Մանուկյանի հուշարձաններին: