«Մուշ-2»-ը Գյումրիին կապելու համար հատկացվել է 500 մլն դրամ

Գյումրիի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրած պետական վարկի միջոցների հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացրել է 500 մլն դրամ։

«Մուշ թաղամասը կտրված է քաղաքից, և չափազանց կարևոր է, որ նորմալ ճանապարհով կապվի Գյումրիի հետ: Մենք հատկացնում ենք այս միջոցները, որպեսզի հնարավորին չափ արագ այդ ճանապարհը կառուցվի, որովհետև մայիսից ամբողջությամբ արդեն բնակարանները շահագործման կհանձնվեն, և բնակիչների համար մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք քաղաքի հետ կապ կապահովեն»,- կառավարության այսօրվա նիստում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել