Samsung-ը ներկայացրել է իր Galaxy S III սմարթֆոնը

Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy S սմարթֆոնների շարքի սպասված 3-րդ սերունդը՝ Galaxy S III-ը:

Սմարթֆոնն ունի քառամիջուկային 1,4 GHz պրոցեսոր, 4,8 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան, 8 մեգապիքսել ֆոտոխցիկ և 1,9 մեգապիքսել դիմային ֆոտոխցիկ: Սմարթֆոնը հագեցած է HD ֆորմատի տեսանյութեր նկարելու հնարավորությամբ: Աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով: Այն թողարկվելու է երկու գույնով՝ կապույտ և սպիտակ, ու երեք տարբերակով՝ 16Գբ, 32Գբ և 64Գբ ներքին հիշողություններով:

Galaxy S III-ը հագեցած է ձայնային կառավարման համակարգով, որի միջոցով հնարավոր է ձայնային հրամաններ տալ նվագարկչին, կառավարել բարձրությունը, ուղարկել հաղորդագրություններ, միացնել ֆոտոխցիկը և լուսանկարել:

Սմարթֆոնը հագեցած է նաև GPS, NFC տեխնոլոգիաներով, ինչպես նաև ֆայլերի փոխանակման անլար Android Beam տեխնոլոգիայով: Վերջինիս շնորհիվ 10Մբ ֆայլը կարող է փոխանցվել մեկ այլ Galaxy S III-ի, ընդամենը երկու վայրկյանում:

Samsung -ը սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրել է, որ թողարկվելու են նաև 4G տեխնոլոգիայով հագեցած Galaxy S III սմարթֆոններ, սակայն դրանք հասանելի են լինելու որոշ երկրներում:

Galaxy S III-ը կշռում է 133 գրամ, հաստությունը՝ 8,6 մմ է: Թե որքան է արժենալու այն, ընկերությունը չի հայտնել: Եվրոպայում սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի մայիսի վերջին:

Մեկնաբանել