Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը վարելու համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը:

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով երկուստեք բանագնացներ են նշանակել․ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիան ներկայացնում է դիվանագետ Սերդար Քըլըչը։

Մեկնաբանել