Oդապարիկով ռեկորդային թռիչք Հայաստանում․ 6 հազար մետր բարձրություն, -35C ջերմաստիճան

SkyBall ընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանը գործընկերոջ՝ Սերգեյ Բաժենովի հետ, կատարել է օդապարիկով ռեկորդային թռիչք Հայաստանում՝ Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով։ Թռիչքը տևել է 4,5 ժամ, ջերմաստիճանը 6 հազար մետր բարձրության վրա հասել է մինչև -35C։ Նաիրին ցանկանում է այս տարի գերազանցել համաշխարհային ռեկորդը՝ 32 ժամ 12 րոպեից ավել մնալով օդում։