Հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, առողջացել է 149 մարդ

Հայաստանում մարտի 17-ին կատարվել է 2 396 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 149 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 946 713 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 822 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 592 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 642 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 422 254 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 640 550 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 791 077 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 644 382 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 135 719 դեպքով։

Մեկնաբանել