ՔՊ խմբակցության պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականի մասին հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։

Դավթյանը 2019-2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021-ի հունիսի 20-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

1998 թվականից Արթուր Դավթյանը ՀՀ փաստաբանների միության անդամ է, 2005 թվականից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան։ 2016-2018թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ: