Անհետ կորած համարվող երկու քաղաքացիներից մեկը նույնականացվել է. ԱԻՆ

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է, մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արտակարգ իրավիճակների մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։

Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 3-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել