Հայկական կողմն ունի 49 զոհ․ Փաշինյան

Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 49 զոհ։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց այդ թիվը, ցավոք, վերջնական չէ»,- ասաց Փաշինյանը։

Ժամը 11:00-ի դրությամբ, Փաշինյանի խոսքով՝ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց «մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են»։

«Պետք է արձանագրեմ, որ մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար»,- նշեց վարչապետը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Մեկնաբանել