Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 20-ին Երևանում Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարությունների միջև կայացել են եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:

«Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել