Հայաստանի հավաքականը պարտվեց Չինաստանին. Ստամբուլ 2012

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքակնն առաջին պարտությունը կրեց: 2-րդ տախտակի վրա խաղացող Սերգեյ Մովսեսյանն, ով երեկ ռուսների դեմ խաղում 1 միավոր պարգևեց մեր թիմին, այսօր սպիտակներով պարտվեց Յու Վանգին, իսկ մինչ այդ ավարտված 3 պարտիաներում էլ ոչ-ոքի արդյուն էր գրանցվել:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց և զգալիորեն բարդացրեց իրավիճակը մեդալների համար պայքարում: Հուսանք, որ մնացած 4 տուրերում Լևոն Արոնյանն ու ընկերներն այլևս միավոր չեն կորցնի և կկարողանան պայքարել օլիմպիական ոսկու համար:

ChinaՉինաստան վարկ. 2.5-1.5 ArmeniaՀայաստան վարկ.
Հաո Վանգ 2726 0.5։0.5 Լևոն Արոնյան 2816
Յուե Վանգ 2685 1:0 Սերգեյ Մովսեսյան 2705
Լիրեն Դինգ 2695 0.5;0.5 Վլադիմիր Հակոբյան 2687
Սյանժի Բու 2670 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան 2693

Մեկնաբանել