Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասված է ԱԺ նախագահի այսօրվա՝ հոկտեմբերի 23-ի, հայտարարությունում։

Չարչյանի լիազորությունները կդադարեցվեն մեկ շաբաթ անց, եթե նա այդ յոթ օրերի ընթացքում հետ չվերցնի դիմումը։

***

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: 2021-ի հունիսին նա կալանավորվել էր, դեկտեմբերին՝ ազատ արձակվել։

Չարչյանը անցնում է նաև մեկ այլ քրեական գործով։ Ըստ դատախազության՝ նա որպես փորձագետ ընդգրկված լինելով Արթուր Սարգսյանին (Հաց բերող – խմբ․) ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել է դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն։

Ազգային ժողովը 2023-ի փետրվարի 9-ին Արմեն Չարչյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

Մեկնաբանել