Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Հաղորդվում է, որ համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Համաժողովի շրջանակում քննարկումներից մեկին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել էր 2023-ի փետրվարին։ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մյունխենում տեղի էր ունեցել նաև Ալիև-Փաշինյան հանդիպում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: Համաժողովին Ալիևի ու Փաշինյանի մասնակցության ամենաինտրիգային դրվագը նրանց մասնակցությունն էր Հարավային Կովկասին նվիրված պանելային քննարկմանը:

Մեկնաբանել