Արցախցի սպայի ընտանիքը Հայաստանում արդարության ու գոյության կռիվ է տալիս

Էրեբունիում է ապրում Արցախից բռնի տեղահանված Սահակյանների ընտանիքը։ Ընտանիքի հայրը՝ Գրիգորի Սահակյանը, մահացել է 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ։ Ներկայում հինգ անչափահաս երեխաները, կինն ու ծնողները մնացել են առանց կերակրողի։ Գրիգորին 24 տարի ծառայել է բանակում։ Այսօր ընտանիքը փորձում է ստանալ զինվորականի ընտանիքին օրենքով հասանելի աջակցությունները։ Դեռևս՝ ապարդյուն։

Մեկնաբանել