Հնարավոր է՝ Վրաստանը վերականգնի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով

2003թ. Սոչիում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա Աբխազիայի տարածքով՝ «փախստականներրի վերադարձին զուգահեռ»: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի՝ վերաինտեգրման հարցերով պետնախարար Պատա Զաքարեիշվիլին ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցզրույցում:

«Մենք պետք է նպաստենք տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը Աբխազիայի տարածքով՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային: Ընդ որում՝ խնդիրը պետք է դիտարկվի միայն տնտեսական հանգույցում, այլ ոչ քաղաքական: Վրաստանի իշխանությունները այս հարցը մշտապես կապել են Աբխազիա վրացի փախստականների վերադարձի խնդրի հետ, սակայն սկզբից ևեթ ակնհայտ է, որ դա իրական չէ»,-ասել է պետնախարարը:

Նրա կարծիքով՝ երկաթուղային ճանապարհի վերականգնումը կնպաստի փաստականների վերադարձին խնդրի լուծմանն ու Աբխազիայի տնտեսական զարգացմանը: «Աբխազիայում որքան ավելի շատ նախագծեր իրականացվեն Վրաստանի մասնակցությամբ, այնքան մեծ է հակամարտության լուծման հավանականությունը», -նշել է Զաքարեիշվիլին:

Ըստ նրա՝ չպետք է թույլ տալ, որ Աբխազիան տրանսպորտային տեսանկյունից փոխկապակցված լինի միայն Ռուսաստանի հետ: «Եթե մենք հաղորդակցությունը բացենք նաև դեպի Վրաստան, Աբխազիան այլընտրանք կունենա, որից կարող են օգտվել բոլորը՝ Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը», -ասել է նախարարը:

Մեկնաբանել