Google-ը Nexus 7-ի նոր սերնդի վաճառքները կսկսի հուլիսին

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության նոր սերնդի Nexus 7 պլանշետն արդեն պատրաստ է` ներկայացվելու հանրությանը ուշադրությանը, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Qualcomm Snapdragon չիպով նոր սարքավորումը կներկայացվի 2013թ. հուլիսին: Սարքավորման արտադրությամբ կզբաղվի ASUSTeK Computer ընկերությունը: 2013թ. 2-րդ կիսամյակում կթողարկվի թարմացված Nexus 7 պլանշետի մինչև 8 մլն միավոր, որը կմրցի ամերիկյան Amazon.com ինտերնետ ընկերության Kindle Fire և ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPad mini պլանշետների հետ:

Նշենք, որ Google-ի եկամուտների գլխավոր աղբյուրը գովազդն է, հետևաբար` ընկերության համար չափազանց կարևոր են Nexus 7-ի իրացման ծավալները: Որքան շատ վաճառվի այն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն գովազդային հայտարարությունների տեղադրման համար:

Ըստ փորձագետների` Nexus 7-ի նոր տարբերակը նախկինից կտարբերվի էկրանի որակով, իսկ NVIDIA Tegra 3 չիպի փոխարեն այն կաշխատի Qualcomm ընկերության չիպով:

Մեկնաբանել