Ապրիլի 12-ին կդադարեցվի Ավանի Թումանյան թաղամասի գազամատակարարումը

Երևանում գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլիի 12-ին ժամը 10:00–ից մինչև 19:00–ը դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը՝ հայցելով գազասպառողների ներողամտությունն ու խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով: