«Վերջին դաս»-ից առաջ բացառել պարտադրված դրամահավաքը. Ա.Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ակնկալելով համապատասխան հանձնարարական իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ բացառելով պարտադրված դրամահավաքի որևէ դրսևորում՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մայիսի 24-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու, միջոցառումները դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով անցկացնելու համար. տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

Նույնաբովանդակ շրջաբերական է ուղարկվել նաև ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:

Մեկնաբանել