Իսլանդիայում ընտրություններում հաղթել է աջակենտրոն ընդդիմությունը

Իսլանդիայում աջակենտրոն ընդդիմությունը հաղթել է ապրիլի 27-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո, հաղորդում է AFP-ն:

Պահպանողական Անկախության կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 26,7%-ը, իսկ լիբերալ-կենտրոնամետ Առաջադիմական կուսակցությունը` 24,4%-ը, ինչը նրանց ապահովել է 19-ական տեղ 63-տեղանոց խորհրդարանում: Այս կուսակցությունները, որոնք դեմ են հանդես գալիս Եվրամիությանը Իսլանդիայի անդամակցությանը, պետք է կոալիցիա ձևավորեն:

Անկախության կուսակցությունը Իսլանդիայում իշխանության է եղել 18 տարի շարունակ` մինչև 2009թ. ընտրությունները, որոնցում նրա կառավարումից հիասթափված իսլանդացիները նախապատվությունը տվեցին Սոցիալ-դեմոկրատական դաշինքին:

Ինչպես և անկնալվում էր, ընտրությունները հանգեցրին ձախակենտրոն կոալիցիայի փոփոխմանը, որի հետճգնաժամային տնտեսական խիստ քաղաքականությունը պարզվեց` չափազանց ցավոտ էր Իսլանդիայի բնակիչների համար: Թեև վերջին շրջանում ինֆլացիան և գործազրկությունը մոտ 300 հազ. բնակչություն ունեցող երկրում նվազել են, շատ ընկերություններ և մասնավոր անձինք նախկինի պես մեծ պարտքեր ունեն:

Մեկնաբանել