Իրանը կին փոխնախագահ ունի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մասումե Էբթեկարին, որը Իրանի Բնապահապանական կազմակերպության ղեկավարն է, նշանակել է երկրի փոխնախագահ, հաղորդում է իրանaկան Fars-ը:

Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Մուհամեդ Ջավադ Մուհամեդիզադեն:

Էբթեկարը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև գիտնական և լրագրող Մոհամեդ Խաթամիի նախագահության շրջանում (1997-2005թթ.) նա դարձել է այս կազմակերպության ղեկավարը, և 2007-ից եղել է Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ:

Էբթեքարը հայտնի է դարձել 1979թ.՝ լինելով իրանցի ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավման ժամանակ բանագնացը:

Մեկնաբանել