Իվանիշվիլին անբարոյականություն է համարում Super Puma թանկարժեք ուղղաթիռների օգտագործումը

Անաբարոյական է օգտագործել այնպիսի թանկ ուղղաթիռններ, ինչպիք են Super Puma-ն , երբ Վրաստանի բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում: Այսպիսի հայտարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Անցած շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրուկ դեմ է հանդես եկել Super Puma ուղղաթիռների վաճառքի դեմ, որոնք նախկինում Ֆրանսիայից գնվել են այս երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի աջակցությամբ: Ավելին՝ նա սեպտեմեբերի 9-ին հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում է պաշտպանության նախարարության տնօրինման ներքո գտնվող այդ ուղղաթիռների վաճառքը:  

«Մենք ներկայում նման թանկարժեք ուղղաթիռների անհարժեշտություն չունենք», -ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ առավել խելամիտ կլինի վերագործարկել հին ուղղաթիռները:

«Մենք չէինք ցանկանում բերել այդ ուղղաթիռները, այլ մտադիր էինք դա թողնել տեղում՝ արտադրողի մոտ և այդտեղից վաճառել, սակայն մինչ օրս չէր հաջողվել գնորդ գտնել: Արդյունքում դրանք այնտեղ պահելը բավական թանկ է և մենք ուղղաթիռները բերեցինք: Մենք կարող ենք ընդամենը մի քանի, այլ ոչ 60-80 մլն-ով վերագործարկել հին ուղղաթիռները: Դա ավելի հեշտ է», -ասել է Իվանիշվիլին:

Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ ռազմական տիպի քաղաքացիական նշանակության ուղղաթիռների գնման պայմանագրի արժեքը 55 մլն եվրո է: Ընդ որում՝ գումարի մեծ մասը վճարվել է արտաքին պարտքից ներգրավված միջոցների հաշվին:

Սաակաշվիլին, իր հերթին, հայտարարել էր, որ ինքնաթիռները քաղաքացիական նշանակության ուղղթիռների ձևով են արտադրվել՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար: