Դոլար-ռուբլի փոխարժեքը պատմական նոր ռեկորդ է սահմանել

roubleՀոկտեմբերի 15-ին Մոսկովայի բորսայում առևտրաշրջանի բացման առաջին 15 րոպեներին դոլարի փոխարժեքը գերազանցել է 41 ռուբլին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Առավելագույն փոխարժեքը կազմել է 41,0475 ռուբլի։ Համեմատ հոկտեմբերի 14-ի առևտրաշրջանի փակման փոխարժեքի՝ դոլարը թանկացել է 13 կոպեկով։ Այդպիսով՝ հոկտեմբերի 15-ի առավոտյան սահմանվել է հերթական պատմական առավելագույն փոխարժեքը։

Վերջին մի քանի ամիսներին դոլարը դրանք սահմանում է գրեթե ամեն օր։ Դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է նավթի ցածր գներով, արտաքին շուկաներում փոխառությունների պատժամիջոցային սահմանափակումների ֆոնին արժույթի աճող պահանջարկով, երկրում տիրող տնտեսական բարդ իրադրությամբ։ Հենց այս ամենն էլ ծնում է ներդրողների սպեկուլյատիվ տրամադրություններ։ Օգոստոսի վերջից դոլարը թանկացել է 13%-ով (4,7 ռուբլիով)։

Ինչևէ, առևտրաշրջանի բացումից արդեն մեկ ժամ անց դոլարի փոխարժեքն արձանագրել է հոկտեմբերի 14-ի փակման ցուցանիշից ցածր մակարդակ, և 11:10-ի դրությամբ փոխարժեքը կազմել է մոտ 40,84 ռուբլի/1 դոլար։

Փոխարժեքի փոփոխման վրա, ըստ ամենայնի, ազդել են ռուբլու փոխարժեքի կարգավորման նպատակով բանկերի հետ մեկ ամսվա ընթացքում արժութային-դեպոզիտային աճուրդների ամցկացման մասին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հայտարարությունները։

Հոկտեմբերի 13-ին և 14-ին ռուբլի-դրամ փոխարժեքը, ըստ ՀՀ կենտրոնական բանկի տյալների, կազմել է 1 ռուբլի/10,21 դրամ և 1 ռուբլի/10,10 դրամ համապատասխանաբար։

Մեկնաբանել