Քրդերը Ցեղասպանություն գործում. պետության գործի՞ք թե՞ շահող կողմ

Ի՞նչ մասնակցություն ու դերակատարություն են ունեցել քրդերը Հայոց ցեղասպանության գործում: Այս խնդրահարույց հարցի մասին է պատմում Թուրքիայում լույս տեսած «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գիրքը: ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանը գրքի համահեղինակ, պատմաբան Նամըք Քեմալ Դինչի հետ զրուցել է այն մասին, թե 100 տարի հետո ինչպե՞ս են քրդերը և քրդական քաղաքական շարժումը գնահատում իրենց մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: